Ռոնալդուի գոլը ճանաչվել է լավագույնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 2015/16 թվականների մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած գնդակը:

ՈւԵՖԱ-ն լավագույնն է ճանաչել մրցաշարի 1/8 եզրափակչի «Ռոմա»-ի դեմ խաղում պորտուգալացի ֆուտբոլիստի խփած գոլը: Հիշեցնենք, որ նշված մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել «արքայական ակումբ»-ը:




Լրահոս