Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է երկրների առաջնորդների՝ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
«Նախագահները նշել են ԼՂ հարցով մշտական շփումների կարևորությունը, ինչպես նաև համաձայնության եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նման ֆորմատով բանակցությունները շարունակելու շուրջ»,-ասվում է փաստաթղթում: