«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու տարվա կտրվածքով եւ տարվա առաջին հինգ ամիսների հաշվարկով Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 38 միլիարդ 188 մլն դրամի չափով: Այլ կերպ ասած՝ 2014-ին Հայաստանում ապրող մարդիկ հունվար-մայիս ամիսներին 38 միլիարդ դրամով ավելի շատ գումար են ծախսել, քան այս տարի: Հասկանալի է, որ եթե բնակչությունն իր ֆինանսական հնարավորությունները պահպանում է, ապա նրա ծախսերը չեն կրճատվում:
Ավելին՝ գնողունակության ցուցանիշը մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի ամենաառաջնային ցուցիչն է: Նախորդ տարիներին Հայաստանի բնակչության գնողունակությունը աստիճանաբար աճել է: Դա տեղի է ունեցել արտերկրից եկող տրանսֆերտների աճի հետ զուգահեռ: Վերջին մեկուկես տարում Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են մոտ երեք անգամ եւ շարունակում են պակասել: Իսկ ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծն էլ ապացուցեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են փոքր եւ միջին ձեռներեցությունը ոչնչացնելու քաղաքականությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: