«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, գեներալ Մանվել Գրրգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն այս տարի նույնպես պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում։
Մեր այս տեղեկությունը թեև չհաստատեցին, բայց նաև չհերքեցին քաղաքապետի մամուլի ծառայությունից՝ ասելով, թե Կարեն Գրիգորյանը քաղաքի համար Երկարամյա ծրագրեր ունի։ Հիշեցնենք, որ նա Էջմիածնի քաղաքապետն է 2008 թվականից, 2012-ին նա վերընտրվել է։ Վերջին անգամ մրցակից չի ունեցել, եղել է ընդամենը մեկ կին թեկնածու, որի դեպքում այն ժամանակ ասում էին, թե Կարեն Գրրգորյանն ինքն է իրականում առաջադրել՝ իր համար մրցակցություն ապահովելու նպատակով։ Ի դեպ, Մանվել Գրիգորյանի որդին ՀՀԿ անդամ չէ, և նախորդ երկու ընտրություններում էլ ինքնաաոաջադրվել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։