Սանահին-Սարահարթ թաղամասի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին, ժամը 02.26-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի հարևանությամբ գտնվող ոչ բնակելի ինքնաշեն տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.58-ին, մարվել՝ 03.26-ին:

Ամբողջությամբ այրվել է Գ. Պ.-ի ինքնաշեն տնակը:




Լրահոս