Հերթական քաղաքական հալածանքն է. Ժիրայր Սեֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 21-ին, առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպեց և զրուցեց Ժիրայր Սեֆիլյանի հետ:

Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է:

Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:

Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ.Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբ




Լրահոս