
Լաս Վեգասում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ բերման ենթարկված տղամարդը խոստովանել, որ ցանկանում էր սպանել Թրամփին, փոխանցում է Reuters-ը:
Թրամփի ելույթի ժամանակ 19-ամյա Մայքլ Սենդֆորդը մոտեցել է ոստիկանության աշխատակցին, փորձել է նրանից խլել զենքն ու կրակել Թրամփի վրա:
Կարգազանցին ոստիկանությունը անմիջապես բռնել է և հանձնել ԱՄՆ գաղտնի ծառայությանը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակումբներին մարդկանց զինելու իր առաջարկը «սխալ են հասկացել»: