
«Թշնամիներն ասեն՝ էնքան աղքատ են, որ 50 դրամի համար կռի՞վ են անում: Դա էլ է մեզ նսեմացնող հանգամանք ուրիշների մոտ»:
Հասկանալի է, որ Հայաստանում ձեւավորված ավանդույթ կա, որ որոշ արվեստագետներ պետք է համապատասխան ծառայություններ մատուցեն երկրի իշխանություններին եւ քրեաօլիգարխիկ դասին, բայց այս աստիճան բացահայտ եւ անգրագետ ձեւո՞վ… Ակնհայտորեն Երեւանի քաղաքային իշխանություններն իրենց համար շատ անորակ «փիառչիկ» են ընտրել՝ ի դեմս Մ. Վարդազարյանի։ Վերջինս այնպիսի անհոդաբաշխ մտքեր է արտահայտում, որ նույնիսկ Գալուստ Գրիգորիչը կնախանձեր։ Ուրեմն 50 դրամի համար պայքարը նսեմացնող է, իսկ Մ. Վարդազարյանի սիրելի իշխանությունների ջանքերով երկրի դատարկվելը նսեմացնո՞ղ չէ։