
Բելգիայի մայրաքաղաքում մեկ օրում մահապարտի գոտիով 2 ահաբեկիչ է ձերբակալվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով La Derniere Heure-ին:
«Մեր տեղեկություններով՝ մահապարտի գոտիով երկրորդ մարդն է ձերբակալվել Բրյուսելի հյուսիս-արևելքում գտնվող Սքարբեք շրջանում»,-հայտնել է պարբերականը:
Առաջին կասկածյալն ավելի վաղ ձերբակալվել էր City-2 առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը:
Ականատեսների խոսքով՝ կասկածյալն իր մոտ պայթուցիկ սարք է ունեցել, որը, ենթադրաբար, մահապարտի գոտի է եղել:
Թագավորության վարչապետ Շառլ Միշելն արտակարգ նիստ է հրավիրել:
Ավելի վաղ La Derniere Heure-ը հայտնել էր, որ հունիսի 18-ին մի խումբ ծայրահեղականներ են ձերբակալվել ոստիկանության խոշոր օպերացիայի ընթացքում: