Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների անունները: Ցուցակում է նաև հայ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Խուրշուդյանի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող Ստանոզոլոլ: Նա ժամանակավորապես որակազրկվել է և  չի կարող մասնակցել մրցաշարերի: 

Հավելենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր այս ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:




Լրահոս