
Life.ru-ն հրապարակել է երեկ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի և ադրբեջանցի գործարարի սպանության տեսագրությունը:
Բանջարեղենի բազայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում, որին մի քանի տասնյակ ադրբեջանցիներ են մասնակցել, Մարիֆ անունով 43-ամյա ադրբեջանցի գործարար է սպանվել:
Ականատեսների խոսքով՝ զինված տղամարդը սառնասրտորեն մոտեցել է իր զոհին և կրակել է գործարարի գլխին, ապա փորձել փախչել դեպքի վայրից:
Մոտ 20 մարդ՝ պահակախումբն ու ականտեսները, վազել են հրաձիգի հետևից: Նրան հաջողվել է բռնել հանցանքի վայրից 500 մ հեռավորության վրա: