Փաստը, որ հանդիպում են, տեղի են ունենում շփումներ, երկխոսություն է լինում՝ ուղղված վստահության միջոցառումների հաստատմանը, ինքնին արդեն իսկ լավ նշան է: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների եռակողմ հանդիպմանը:
Դեսպանը նկատեց, որ վերջին շրջանում արդեն երկրորդ հանդիպումն է և առաջին հանդիպումը եղել է Ամերիկայի նախաձեռնությամբ, երկրորդ անգամ՝ Ռուսաստանի: Նա բարի նախաձեռնություն համարեց կողմերի միջև ձեռք բերված պարբերաբար հանդիպումների հանձնառությունը և հայտնեց Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցել այս գործընթացին: