Մենք չենք կարող «Ղարաբաղը պետք է մասնակից դառնա» պնդումը կյանքի կոչենք. Ստեփան Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միշտ մեզ ասում  էին, որ Ղարաբաղը վերջին փուլում ինչ-որ ձևով կմիանա բանակցություններին: Նույն մտքերը ես կարդացի Ռուսաստանի ներկայացուցիչների հայտարարությունների մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երեկ կայացած եռակողմ հանդիպմանը, այս մասին  նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ռուսաստանը ուզում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի, ակնհայտ երևում է, որ մենք չենք կարող այդ պնդումը, որ Ղարաբաղը պետք է մասնակից դառնա`  կյանքի կոչենք: Ակնհայտ է, որ մեծ սխալ է, որ մենք դիպուկահարների հարցը չենք բարձրաձայնում», – նկատեց նա:

Քաղաքագետի խոսքով` քաղաքական կամքի դրսևորում է անհրաժեշտ և, եթե դիպուկահարների դուրս բերելու խնդիր լինի և, կողմերը համաձայնվեն, ապա այստեղ որևէ գումարի խնդիր չի լինի: «Դժվարանում եմ ասել` ինչի հետ է կապված: Կարևորությունն իրենք դրեցին այլ հարցերի վրա, բայց պարզ է, որ Ալիևի մոտ Ղարաբաղի հարցում դիրքորոշում չի լինի>, – հավելեց նա:




Լրահոս