Ալիևը չի կարող հաղթել նոր պատերազմում. ռուս հայտնի արևելագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ է այցելել ռուս հայտնի արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Սատանովսկին հարցազրույց է տվել ադրբեջանական կայքի: Կայքը հետաքրքվել է Լեռնային Ղարաբաղ այցի պատճառների մասին:

«Մոսկվայում տարբերություն չեն տեսնում Բաքվում, Երևանում կամ Ստեփանակերտում բնակվողների միջև: Մեզ համար տարբերություն չկա, նրանք սովետական քաղաքացիներ են: Անիմաստ է Ղարաբաղի հայերի կամ ադրբեջանցիների հետ շփումներում որևէ սահմանափակումներ մտցնել»,-պարզաբանել է Սատանովսկին:

Սատանովսկու խոսքով՝ Ադրբեջանի նախագահը «կարող է շարունակել պատերազմը, սակայն չի կարող հաղթել այն»:

«Որքանով ես հասկանում եմ, այն հարցը, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ռազմական տրամաբանության և իրական քաղաքականության տեսանկյունից, փակված է: Ղարաբաղը չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ: Կան հարցեր, որոնք լուծում չունեն: Եվ Ղարաբաղյան հակամարտությունն այդ դեպքերից մեկն է: Միակ բանը, որ կարող եք անել, պատերազմը դադարեցնելն է: Ընդ որում, Թուրքիայի նախագահը շատ ուրախ կլինի, եթե Բաքուն պատերազմի Ստեփանակերտի հետ »,-ասել է ռուս հայտնի արևելագետը:

Նա նաև անդրադարձել է նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը:

«Հանդիպումը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հետևո՞ւմ եք, թե ինչ է կատարվում Թուրքիայում: Էրդողանին դո՞ւր է գալիս, որ քրդերի հետ հրադադարի խախտումից հետո ահաբեկչությունների շարք սկսվեց ողջ Թուրքիայի տարածքում: Արժե՞ր արդյոք: Բաքուն և՞ս ցանկանում է Անկարայի ճանապարհով գնալ: Պե՞տք են արդյոք Ադրբեջանին նման հիմարություններ, ինչպիսիք Թուրքիան է թույլ տալիս»,-հարց է ուղղում Սատանովսկին:




Լրահոս