Տաքսիստները սպառնում են հրաժարվել լիցենզիայից. դեմ են «Yandex taxi»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տաքսի ծառայությունների ներկայացուցիչները դեմ են, որ «Yandex taxi» ընկերությունը մուտք գործի Հայաստան: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, երբ բնագավառում հայտնվեց «GG» տաքսի ծառայությունը, մենք հարցը բարձրացրել ենք տրանսպորտի նախարարությունում: «GG»-ն hայտարարել էր, որ ինքն այլընտրանքային ուղեւորափոխադրում է մատուցում: Բոլորը կարող են սմարթֆոնով գրանցվել և ծառայություն մատուցել»,- դժգոհեց Տիգրան Հովհաննիսյանը:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահի համար անհասկանալի է, թե ինչպես կարող են չլիցենզավորված ընկերությունները տաքսի ծառայություն մատուցել: Նույն կազմակերպության փոխնախագահ Պողոս Օղլուկյանն էլ հայտարարեց, որ եթե «Yandex taxi»-ն մտնի Հայաստանի տաքսու ոլորտ, ապա իրենք կհանձնեն իրենց լիցենզիները եւ դատի կտան կառավարությանը:




Լրահոս