Հրապարակ. Էլիտար հարսանիք Աբրահամյանների տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Անցնող “ուիքենդը” բավականին տարողունակ էր իշխանական էլիտայի համար՝ եկեղեցուց եկեղեցի, ռեստորանից ռեստորան անցնելու առումով։ Կիրակի օրն այդ մարաթոնն ավարտեց Աբրահամյաններից Գագիկի՝ Բռլյանտի Գագոյի դստեր՝ Հայկուհու հարսանիքը։ Աբրահամյան եղբայրները մեկ մարդու նման՝ Արայի գլխավորությամբ, շարվել էին Աբ. Գայանե եկեղեցու խորանում. Հայկուհին կրում է Աբրահամյանների ընտանիքում գրեթե պաշտամունք դարձած իրենց մոր անունը։ Սբ. Գայանեում էին նաև Ռուսաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, աշխույժ ելումուտի մեջ էր քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Պսակադրության կարգը կատարում էին ոչ թե Աբ, Գայանեի քահանաները, այլ՝ մայր տաճարից Արշակ սրբազանը։ Քավորն էլ ոչ թե Աբրահամյանների ծննդավայր Վայոց Ձորի մարզպետն էր, այլ Արմավիրի մարզպետ Աշուո Ղահրամանյանը։ Ի դեպ, եկեղեցու մոտ Աբրահամյանների պատվին ,գոլդե մեքենաներն այնքան շատ էին, որ մյուս հարսանիքների մեքենաները 2-3 ժամ շարունակ չէին կարողանում խցանումը հաղթահարել”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս