Ահա թե ինչի համար է iPhone-ի տեսախցիկի և լուսարձակի մեջտեղի անցքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրպանային էլեկտրոնային սարքերը վերջին տարիներին այնքան են զարգացել, որ սեփականատերերի մեծ մասը այդ հնարավորթյունների կեսը անգամ չեն օգտագործում: Ավելին երբեմն հեռախոսի վրա լինում են ինչ-որ կոնկրետ տարրեր, որոնք այդպես էլ չենք հասկանում ինչի համար էին նախատեսված:

Անշուշտ, iPhone-ի սեփականատերերը  նկատել են իրենց տեսախցիկի և լուսարձակի մեջտեղի տարօրինակ անցքը: Շատերի համար այդ անցքն այդպես էլ հանելուկ է մնացել:

1

Եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ այն փակված է հատուկ ցանցով, կարծես թե նրա հետևում թաքնված է բարձրախոս: Սակայն, իրականում այնտեղ իսկապես թաքնված է էլեկտրոնային սարք, բայց ոչ թե բարձրախոս, այլ խոսափող:

2

Այս երկրորդ խոսափող անհրաժեշտ է, որպեսզի զբաղվի արտաքին աղմուկով և մաքրի մեր խոսքի զրույցի ընթացքում դրսի աղմուկից:

3

Աղմուկի նվազեցման հնարավորթյուններ կան ոչ միայն Apple- ի արտադրանքներում, այլև այլ սմարթֆոններում: Ուշադիր աչքը ակրող է նկատել փոքրիկ անցքեր հեռախոսի վերին եզրում կամ հետևի մասում:

4

Աղմուկը տարանջատող խոսափողները տեղադրվում են այնպես, որպեսզի խոսակցության ժամանակ այն որքան հնարավոր է հռու գտնվի բերանից. չէ որ նրանք պետք է ֆիքսեն ոչ թե խոսակցությունը, այլ արտաքին աղմուկը:

5

Արդյունքում հիմնական խոսափողը  մեր խոսակցության ընթացքում ուժեղացնում է մեր ձայնը բոլոր աղմուկների հետ միասին, իսկ փոքրիկ խոսափողը միայն աղմուկը: Այնուհետեւ, այդ երկու ազդանշանները համակցվում են հակառակ փուլում և ճնշում են աղմուկը` թողնելով ի վերջո, միայն բյուրեղյա հստակ հայախոս ձայնը:

6

Դրանից բացի հետին պլանի խոսափողը նաև ապահովում է ձայնագրության որակը տեսանկարահանելու ժամանակ:

7

Ահա այսպես է բացատրվում iPhone-ի հետին պլանի այդ անցքը: Պարզվում է ահա այսպիսի կարևոր գործողության համար է այն նախատեսված, այնպես որ եղեք ուշադիր և մի վնասեք այդ անցքը:




Լրահոս