Ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն վաստակում իր միլիոնները և ինչի վրա է ծախսում դրանք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրիշտիանու Ռոնալդուն թերևս ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է, ով ունի աներևակայելի տեխնիկա, որով կարող են երևակայել քչերը: Զարմանալի չէ, որ 2016 թվականին Forbes-ի վարկածով նա ճանաչվել էր ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Եկեք պարզենք, թե ինչպես է Ռոնալդուն վաստակում իր միլիոնները և ինչի վրա է ծախսում:

Վերջին 12 ամիսների ընթացքում Ռոնալդուն վաստակել է 88 մլն դոլար, որն էլ նրան դարձրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

cristiano-ronaldo-1

Դրանից 32 մլն դոլարը ստացվել է Tag Heuer-ի և Nike-ից ունեցած պայմանագրերի շնորհիվ:

cristiano-ronaldo-2

Միայն Nike-ը նրան վճարել է ավելի քան 3 մլն դոլար

cristiano-ronaldo-3

Նա պայմանագրեր ունի նաև Herbalife, Castrol, Samsung և KFC ընկերությունների հետ

cristiano-ronaldo-4

Բայց ամենից շատ եկամուտ նա ստանում է Մադրիդի «Ռեալ»-ի հետ ունեցած պայմանագրերից, որի շնորհիվ տարեկան 50 մլն դոլար է ստանում:

cristiano-ronaldo-5

Եթե Ռոնալդուն որոշի երբևէ լքել մադրիդյան ակումբը, ապա վերջինս նրան մեկ մլրդ դոլար պետք է տա:

cristiano-ronaldo-6

Իսկ ինչի վրա է նա ծախսում իր գումարները: Ռոնալդուի ամենամեծ հետաքրքրությունն ավտոմեքենաներն են: Նա վարում է Lamborghini Aventador  մակնիշի մեքենա` 300 հազար դոլար արժողությամբ:

cristiano-ronaldo-7

Նա ունի նաև Bentley, Porsche և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ.

cristiano-ronaldo-8

Չնայած ֆուտբոլիստն այնքան էլ խնամքով չի վերաբորվում իր ավտոմեքենաներին:

Այսպես, 2009 թվականին նա վթարի է ենթարկվել իր 320 հազար դոլար արժողությամբ  Ferrari  մակնիշի ավտոմեքենայով:

cristiano-ronaldo-9

Ռոնալդուն ապրում է 7,1 մլն դոլար արժողությամբ վիլլայում, որը գտնվում է Մադրիդում: Այն կառուցված է ճարտարապետ Խոակին Տորեսի մտահղացմամբ:

cristiano-ronaldo-10

Այն իսկապես հիանալի է:

cristiano-ronaldo-11

Եվ նույնիսկ շատ…

cristiano-ronaldo-12

Խոսելով նրան պատկանող անշարժ գույքի մասին` հարկ է հիշատակել Նյու-Յորքում գտնվող «Թրամփ-թաուերը», որը 2013 թվականին նա գնել է 18.5 մլն դոլարով:

cristiano-ronaldo-13

Նրան նաև նկատել են Jacob և Co բրենդի ժամացույցներ կրելիս, որի արժեքը 160 հազար դոլար է

cristiano-ronaldo-14

Նշվում է, որ Ռոնալդուն 29 հազար դոլար է ծախսել իր մոմե արձանի համար, որպեսզի այն իր նման լինի

cristiano-ronaldo-15

Հարստության և փառքի պատճառով Ռոնալդուի անձնական կյանքը միշտ ուշադրության կենտրոնում է. Ռոնալդուն հանդիպում էր Իրինա Շեյքի հետ

cristiano-ronaldo-16

Հիանալի ռուս մոդել և դերասանուհի

cristiano-ronaldo-17

Սակայն հինգ տարի անց` նախորդ տարի նրանք բաժանվեցին

cristiano-ronaldo-18

Ռոնալդուն նաև նորաձևության սիրահար է

cristiano-ronaldo-19

Թանկարժեք կոստյումները նրա համար նույնքան հարմար են, որքան մարզաշապիկները

cristiano-ronaldo-20

Նա հանդիսանում է  Armani ապրանքանիշի մոդելը

cristiano-ronaldo-21

Բայց նրա ոճը երկրպագուների կողմից հաճախ չի ընդունվում

cristiano-ronaldo-22

Սակայն Ռոնալդուին դա այնքան էլ չի հետաքրքրում. «Ես կարծում եմ` մարդիկ նախանձում են ինձ, քանի որ ես հարուստ եմ, գեղեցիկ և հանդիսանում եմ մեծագույն ֆուտբոլիստ: Ես ոչ մի այլ բացատրություն չունեմ»,- The Guardian-ի հետ զրույցում նշել էր նա:

cristiano-ronaldo-23

Նրանից հեռու չեն մարդկային թուլությունները. օրինակ, նա հուզվել էր մրցանակ ստանալիս

cristiano-ronaldo-24

Ռոնալդուն նաև բարեգործությամբ է զբաղվում: Նա 165 հազալ դոլար էր տրամադրել պորտուգալական ուռուցքաբանական կենտրոնին և  83 հազար դոլար` իր 10-ամյա երկրպագուին վիրահատելու համար:

cristiano-ronaldo-25




Լրահոս