Իսրայելը և Թուրքիան վերականգնում են հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիվանագիտական կոնֆլիկտի պատճառ դարձած ՀԱՄԱՍ-ի նավատորմի հետ կապված դեպքից 6 տարի անց Անկարան և Երուսաղեմը կարող են վերականգնել հարաբերությունները, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Գրեթե ամեն ինչ պատրաստ է: 95%-ով համաձայնություններ են ձեռք բերվել: Դա մի քանի օրվա հարց է»,- հայտնել է իսրայելական Ynet կայքը՝ հղում անելով պետության պաշտոնական ներկայացուցչին:

«Հարաբերությունները չկարգավորելու պատճառներ չկան»,-հավելել է նա:

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան այլևս «չի կարող մշտական թշնամանքի մեջ լինել» հարևան երկրների հետ:

«Մոտ ժամանակներս համաձայնության կհասնենք Իսրայելի հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Յըլդըրըմը:

Նախկին դաշնակիցների միջև կոնֆլիկտը ծագել էր այն բանից հետո, երբ իսրայելցի զինծառայողները բարձրացել էին թուրքական նավը, որը խախտել էր Գազայի բլոկադան: Նավի գրավման ժամանակ իսրայելցի զինծառայողների հետ բախումների ժամանակ 10 թուրք քաղաքացի էր զոհվել: Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան ներողություն էր պահանջել, ինչպես նաև փոխհատուցում զոհվածների ընտանիքներին և Գազայի բլոկադայի դադարեցում:




Լրահոս