Հրապարակ.Հովիկ Աբրահամյանը հոգատար է Կոստանյանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ” օրաթերթը գրում է.
“Հովիկ Աբրահամյանը չկարողացավ այնպես անել, որ Աղվան Հով֊սեփյանը բանատեղ ր մարմնին և տարեկան հաշ֊վետվություն ներկայացնի ԱԺ: Այս հողի վրա էլ նրա և Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված էին: Ուստի ուշագրավ էր երեկ Արգամիչի հոգատար վերաբերմունքն ապագա գլխավոր դատախազի նկատմամբ:
Առաջին հարցն էլ ինքն ուղղեց. “Դա֊տախազության մասին օրենքով դատախազը պետք է հաշվետ֊վություն ներկայացնի, և պարբերաբար մեր գործընկերները հարց են ուղղում, թե ինչու չկա, սակայն հաղորդում ներկայացնե֊լու համար չկա հստակեցում, որ նիստին են ներկայացնում: Ցան֊կանում եմ Ձեր վերաբերմունքն իմանալ այս հարցի մասին”:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ պետական մարմնի գործունեու֊թյան հրապարակայնությունը և հաշվետվողականությունն անհ֊րաժեշտ են, բայց օրենքում հստակեցված չէ՝ դա բանավո՞ր պետք է արվի, թե՞ գրավոր: “Եթե օրենքում փոփոխություն լինի, իհար֊կե, այդ հաշվետվությունը կներկայացվի ԱԺ նիստին”:




Լրահոս