Արդեն ամառ է, և մարդիկ հանդիպած ամեն ստվերոտ տեղ փորձում են օգտագործել շագից պաշտպանվելու համար: Այնքան մեծ ցանկություն է առաջանում ինչ-որ սառը, թարմեցնող բանի… Առաջին բանը, որ մեր մտքով անցնում է, պաղպաղակն է:
Ի դեպ, պաղպաղակը հնագույն աղանդեր է: Անգամ տվյալներ կան, որ պաղպաղակը ավելի քան 4 հազարամյակի պատմություն ունի: Պարզվում է` դեռևս մեր թվարկությունից 2000 տարի առաջ Հին Չինաստանում իմպերատորին աղանդեր է մատուցվել, որը այսօրվա քաղցրավենիքն է հիշեցնում:
Իսկ Դուք գիտեի՞ք, որ պաղպաղակ ուտելու ձևը բնութագրում է Ձեզ: Այսպիսով, ներկայացնում ենք թեստ` «Պաղպաղակը և բնավորությունը»:
1.Պաղպաղակը ատամներով եք ուտում
Եթե Դուք վախենում եք Ձեր կոկորդի և ատամների համար, սակայն պաղպաղակը ատամներով թեթև կծում եք, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Դուք ոչ սովորական աղջիկ եք հաճախ անգամ` «վհուկ»: Իրականում ցուցադրվող ագրեսսիվության տակ թաքնվում է անինքնավստահություն, սեփական անձի նկատմամբ կասկածամտություն:
2. Լեզվով «ձգվում եք» դեպի պաղպաղակը
Դուք կառավարում եք Ձեր յուրաքանաչյուր քայլը և զգուշավոր եք: Արկածները Ձեզ համար չեն: Նրբություն և ռոմանտիկա. սա է Ձերը: Հենց Ձեր նմաններին են իրենց գրիչը նվիրում գրողները:
3. Թեթևակի բացելով բերանը` նուրբ կծում եք պաղպաղակը
Ձեր պետք է լիցքաթափվել, Դուք մշտապես լարված վիճակում եք: Թուլացեք: Ձեր վստահությունը շահելը շատ դժվար է, սակայն եթե ինչ-որ մեկի բախտն այնուամենայնիվ բերի, Դուք նրա համար նվիրված և հավատարիմ ընկեր կդառնաք:
4. Դանդաղ լիզում եք պաղպաղակը
Դուք ի ծնե արկածախնդիր մարդ եք: Ձեզ հետ միշտ խոսելու բան կա: Դուք բաց եք բոլորի համար և առանձնանում եք յուրահատուկ հետաքրքրասիրությամբ: Հարկ է նկատել, որ համառ եք և միշտ հասնում եք Ձեր առջև դրված նպատակներին:
5. Պաղպաղակը գդալով եք ուտում
«Վստահիր, բայց ստուգիր». սա Ձեր մասին է: Դուք զգուշավոր մարդ եք, և Ձեր տարածք մուտքի թույլտվություն տալիս եք միայն ստուգված և վստահելի մարդկանց, որոնց վրա կարող եք դժվարին պահերին հույս դնել:
Սիրած համը
Վանիլի սիրահարները, որպես կանոն, պահպանողական հայացքների տեր անձինք են: Նրանք ձգում են մարդկանց, քանի որ, որպես կանոն, հոգատար և ազնիվ են: Միևնույն ժամանակ շրջապատից ևս նույնն են սպասում:
Եթե Դուք նախապատվությունը շոկոլադե պաղպաղակին եք տալիս, ապա Ձեր արյան մեջ մեծ քանակությամբ կիրք է «եռում»: Դուք հաճախ անտեղի զգացմունքային եք լինում, բայց հենց սա է Ձեր գրավիչ կողմը:
Մրգային պաղպաղակի սիրահարները մեծամասամբ նրբազգաց անձինք են: Նրանց կարող է հուզել ամենաչնչին բանն անգամ, օրինակ, «Ինչ խեղճ թռչնակ է»:
Պաշտում եք վաֆլիով պաղպաղակ.. Սա նշանակում է, որ Դուք լավագույնն եք տնային տնտեսուհու դերում: Երբեք ծայրահեղության մեջ չեք ընկնում և ցանկացած խնդրի ռացիոնալ լուծում եք փնտրում:
Չեք կարող առանց սերուցքի կտորներով պաղպաղակի… Ասել, որ Դուք մշտական չեք, սա նշանակում է ոչինչ չասել: Այսպես ապրելը ավելի քան զվարճալի է: Դուք պաշտում եք անցողիկ սիրախաղերը և նոր տպավորությունները:
Պաղպաղակ ափսեում. Սա խոսում է այն մասին, որ Դուք նախընտրում եք հարմարավետությունն ու հանգստությունը: Ուրիշների խնդիրները համարում եք Ձերը:
Էսկիմոն նպատակասլաց մարդկանց ճաշակն է: Նրանք գիտեն`ինչ են ուզում կյանքից: Առաջնորդել և իշխել. սա է Ձերը: Դուք սիրում եք, երբ ամեն ինչ Ձեր ուզածով է:
Միանշանակ, ներկայացվածը պետք չէ ընդունել`որպես բացարձակ ճշմարտություն: Այդուհանդերձ, իրականությանը մոտ երևույթներ շատ կան: