«Ես շատ անգամներ եմ ասել, որ Ղարաբաղի կարգավորում չի լինի առանց ռազմական գործողությունների: Երկու կողմերի նախագահների հանդիպումը, որպես քաղաքագետ չեմ գնահատում: Անհասկանալի է նման հանդիպումները: Մեզ համար կարևոր հարցեր չեն քննարկվել, քննարկվել են աշխատանքների մեծացման հարցը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երեկ կայացած նախագահների եռակողմ հանդիպմանը, ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Ըստ քաղաքագետի` այդ տեսակ հանդիպումնները ոչինչ չեն տալիս, բացի ևս մեկ անորոշությունից: Խոսելու հանուն խոսելու դա ուրիշ խնդիր է:
«Եթե մի բան Ադրբեջանի համար լավ է, դա Հայաստանի համար ամենավատթարն է: Իմ կարծիքով հնարավոր է ինչ-որ պայմանավորվածություն կա երկու կողմերի միջև, մի գործընթաց, որից մենք տեղյակ չենք: Միայն հայերը կարող են գրավված հողերի համար բանակցություններ վարել: Դա մի անպատկերացնելի հանգամանք է, քանի որ դա ռազմական գործընթաց է: Ես զարմացած եմ հայ ժողովրդի իներտության վրա: Սա սողացող պատերազմ է, մեր հասարակությանը արյուանքամ անելու համար: Ադրբեջանը իր առջև դրված պլանը փայլուն ձևով է կատարում: Ինչ ուզում է լինի պատերազմ լինելու է: Պետք է հայտարարվի, որ նման պետության հետ Հայաստանը գործ ունենալ չի կարող, դա է միակ ելքը»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը:
Խոսելով Ժիրայր Սէֆիլյանի երեկվա ձերբակալության մասին` քաղաքագետը նկատեց «Եթե Սէֆիլյանը գտնվում է իշխանության ուշադրության կենտրոնում, կազմակերպում է զենքի տեղափոխում, ապա սպասել մեկ ամիս, և ձերբակալել նախագահների հանդիպման օրը, դա շատ անխոհեմ քայլ է» :
Մանրամասները` տեսանյութում: