Rolls-Royce ավտոարտադրողը Լոնդոնի հանդիսատեսին է ներկայացրել Vision Next 100 ապագայի շքեղ ավտոմեքենայի նախատիպը՝ իրականացված ընկերության ոճով և ավանդույթներով:
Բացի ֆուտուրիստական արտաքին տեսքին՝ կոնցեպտը «լյուքս» դասի սրահ և ժամանակակից գաղափարներ է ստացել, որոնց թվում՝ արհեստական ինտելեկտի համակարգ և 250 կբթ շարժիչի հզորություն:
Ի դեպ, վարորդի նստատեղը ամբողջությամբ բացակայում է, իսկ Vision Next 100 գաբարիտները տպավորում են՝ 5.9 մ երկարությամբ և 1.6 բարձրությամբ:
Ուղևորների համար միայն մեկ դուռ է հատկացված և 3 մարդու համար նախատեսված շքեղ բազմոց: Ավտոմեքենայի տանիքը փացում է, ինչպես Tesla Model X էլեկտրամոբիլը:
Իս սրահի ներսում տեղադրված OLED էկրանը նախատեսված է ճանապարհի և կարևոր իրադարձությունների մասին տեղեկություններ տրամադրելու համար: