Beeline-ը տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների Hi-line ծառայություները տեղափոխվել են նոր պլատֆորմ, ինչի հետ կապված կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման նրանց անհատական համարները:
2016 թ. հուլիսի 2-ից հետո նոր պլատֆորմ տեղափոխված Երևանում գտնվող Hi-line ծառայության բոլոր այն բաժանորդներին, ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է «2»-ով (010-2ххххх), ինչպես նաև Զարյան 74, Քեռու 35 և Կոմիտաս 62 հասցեներում գրանցված բաժանորդներին անհրաժեշտ է նախքան ինտերնետ կապի համար վճարելը դիմել մոտակա Beeline գրասենյակ, ստանալ ինտերնետի նոր համար, և միայն նոր համար ստանալուց հետո վճարում կատարել ընկերության գրասենյակներում կամ վճարման այլ տերմինալների և համակարգերի միջոցով: Ինտերնետի հին համարով վճարումները վավերական չեն համարվի, և ծառայության մատուցումը կդադարեցվի: