Վաշինգտոնը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցով ջանքերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«ԱՄՆ-ն ընդգծում է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման կարևորությունը, և աջակցում է խաղաղ կարգավորման ջանքերը»,-ասվում է դեսպանի հայտարարության մեջ, որը տեղակայված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան Թվիթերի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման արդյունքներով՝ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հաստատել են մի շարք հարցերի շուրջ առաջընթացի ձեռքբերումը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի համար:




Լրահոս