Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել է, որ թիմի հարձակվող Ալվարո Մորատան այս ամռանը կվերադառնա Մադրիդի «Ռեալ»:
«Մորատան կլքի Թուրինը և կվերադառնա Իսպանիա: «Ռեալ»-ն օգտվել է Մորատային վերադարձնելու իրավունքից»,- նշել է նա:
Տրանսֆերի արժեքը 32 միլիոն եվրո է: Իտալիայի ավարտված առաջնությունում Մորատան անցկացրել է 34 հանդիպում, խփել է յոթ գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում: