ՌԴ ռազմատիեզերական ուժերի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերը հունիսի 21-ին մոտակա գործողության հակահրթիռային պաշտպանության համակարգի հակահրթիռ են գործարկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում, հրթիռների գործարկումը տեղի է ունեցել Սարի-Շագան պոլիգոնում, որը գտնվում է ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի պատասխանատվության տակ:
Գործարկման հիմնական նպատակը հակահրթիռային պաշտպանության համակարգերի տակտիկա-տեխնիկական բնութագրերի հաստատումն է եղել:
ՌԴ ՌՏՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գումենիի խոսքով՝ պայմանական թիրախը խոցվել է, և առաջադրանքը հաջող իրականացվել է: