Հոլիվուդյան դերասանուհի և փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին այցելել է ԱՄՆ Պետդեպարտամենտ, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի կայքին:
Գերատեսչության ղեկավարի հետ հայտնի դերասանուհին քննարկել է փախստականների հետ կապված ներկայիս իրավիճակը:
«Մարդկանց խնդրում եմ հասկանալ, որ 65 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը կոնֆլիկտների պատճառով: Այսօր մենք բախվել ենք պատերազմների աշխարհի հետ, մենք չենք կարող ո՛չ անտեսել այն, ո՛չ երես թեքել: Միամտություն, անպատասխանատվություն և վտանգավոր կլինի նման կերպ վարվելը»,- ասել է Ջոլին:
Դերասանուհու խոսքով՝ կա երկու ընտրություն՝ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, և միավորվել այլ երկրների հետ և խնդրի լուծման նոր մոտեցում գտնել: