Թուրքիայում մեկ տոննա պայթուցիկով միկրոավտոբուս է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում մեկ տոննա պայթուցիկով ականապատված միկրոավտոբուս է հայտնաբերվել, փոխանցում է Hurriyet-ը:

Դեպքը տեղի է ունեցել Էրգանի շրջանում: Միկրոավտոբուսի մոտակա տարածքը շրջափակվել է, մոտակա տներից տարհանում է իրականացվել: Մասնագետները ապաակտիվացրել են պայթուցիկները:

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է ոստիկանություն՝ դեպքի հետաքննության շրջանակներում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ Դիարբեքիրում Թուրքիայում արգելված «Քրդական աշխատավորական» կուսակցության դեմ օպերացիա է իրականացվել:




Լրահոս