Ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ձեռքի գնդացրի 7.62 մմ տրամաչափի` 72, 5.45 մմ տրամաչափի 35 եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 756 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, 1 հատ “Չերյոմուխա”, “T-53” տիպի նռնակ` առանց պայթուցիչի, խոշոր տրամաչափի 1 փամփուշտ: Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: