Վանաձորում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ-ի Լոռու Մարզային խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել է Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընրություններում կուսակցության թեկնածուի հարցը:
Նիստից հետո Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ավագանու անդամ Վահե Դոխոյանը նշեց, որ կուսակցությունը որոշում է կայացրել քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրել Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է հենց Ասլանյանը: