«Անկայունացվելու է Զանգեզուրը, Սևանի ավազանը…». Վահան Շիրխանյանը զգուշացնում է հողերի պատասխանատու Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը «զինված հանցավոր» խմբի գործով արդեն 7 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, քառօրյա պատերազմից հետո՝ մայիսի 20-ին, բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն նամակը օրերս է հասել իր հարազատներին: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցված նամակը ուղղված է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, քանի որ հենց նա է ՀՀ սահմանների պատասխանատուն: Նամակում Շիրխանյանն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին:

fccede4a-2e70-415a-8804-8c0a90f74a24

 

f9fe5dbd-0647-4ecd-81e3-1fef210a4e62

Շիրխանյանը զգուշացրել է, թե այդ դեպքում ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Նա մասնավորապես զգուշացնում է. «1.Զինուժի դուրս բերմանը եւ հողերի հանձնմանը հետեւելու է Արցախի հայաթափումը եւ դրա «խաղաղ» հանձնումը թշնամուն: Ոչ մի միջազգային երաշխիք ի վիճակի չի լինի դա կանխել: 2.Հայաստանի սահմանակից հողերի հանձնումը թշնամուն անկայունացնելու է Զանգեզուրը, Սեւանի ավազանը՝ բազմապատկելով արտագաղթը Հայաստանից: 3.Հայությունը եւ Հայաստանը կորցնելու է ոչ միայն արժանապատվությունը, այլեւ զարգացման հեռանկարները: 4.Հայաստանում հաստատվելու է Թուրքիայի ֆինանսական, տնտեսական, քաղաքական իշխանությունը, չէ՞ որ Հայաստանը լիովին կապված կլինի սահմանի բացման համար Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմաններից: 5.Հայոց պատմության մեջ գրանցվելու է մեծագույն դավաճանությունը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս