«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, ի տարբերություն Վիեննայի, հայկական կողմը խիստ սահմանափակ` 2-3 հեռուստալրագրող է տարել: Ալիեւը, ինչպես միշտ, առանց լրագրողների է եղել՝ իր «լիչնիկներով»: Իսկ ռուսական կողմի լրագրողները շատ են եղել եւ բավականին լավ պատրաստված, Ղարաբաղի պատմությունն ու խնդիրն ուսումնասիրած: Իսկ ինչո՞ւ ոչ Նալբանդյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանն այս անգամ հարցազրույց չտվեցին․ ԱԳՆ մեր աղբյուրն ասաց` հանդիպումից հետո կողմերի հայտարարությունում ամեն ինչ ասված էր, նախորդ անգամ էլ օդում առկա բոլոր հարցերի պատասխանները հնչել էին:
Իսկ ինչպե՞ս է գնահատում հայկական կողմն այդ հանդիպումը. ոչ Ալիեւը, ոչ էլ Սարգսյանը մի տեսակ «ուրախ» չէին, եթե մնանք դեմքերի արտահայտություններով կողմնորոշվելու-հասկանալու հույսին: «Սխալվում եք, նորմալ, կարելի է ասել` դրական, մանավանդ Կասպրչիկի առաքելության ընդլայնման մասով, Սերժ Սարգսյանն էլ, ի դեպ, բավականին բարձր տրամադրությամբ նստեց ինքնաթիռ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: