Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին օրվանից առաջ 12 հավաքական արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր:
Առաջին ու երկրորդ տեղերով փլեյ-օֆֆ են դուրս եկել Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան , Իսպանիան, Իտալիան Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան և Հունգարիան: Անկախ վերջին տուրի արդյունքից, այս հավաքականները եզրափակչում են:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանն այս անգամ մասնակցում են 24 հավաքականներ: