Իսպանիայի ու Խորվաթիայի հավաքականների միջև Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց խորվաթ Իվան Պերիշիչը: Նա դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ 2:1 հաշվով հաղթանակ պարգևելով Խորվաթիայի հավաքականին:
Հավելենք, որ խորվաթները 7 միավորով գրավեցին D խմբի առաջին տեղը, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով երկրորդն է և 1/8 եզրափակիչում կհանդիպի Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիային