Թուրքիայի իշխանությունները մտադիր են նոր հակաօդային պաշտպանական համակարգեր տեղակայել Սիրիայի հետ սահմանին, գրում է Defense News-ը՝ հղում անելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրներին:
Աղբյուրների խոսքով՝ նոր համակարգերը կտեղակայվեն երկրի հարավում գտնվող Քիլիս նահանգում: Խոսքը Serhat հակաականանետային ռադարային համակարգի, ինչպես նաև HIMARS օպերատիվ-տակտիկական նշանակության հրթիռա-հրետանային համակարգի մասին է:
Բացի այդ, Սիրիայի հետ սահմանին մոտ 70 կմ հեռավորության վրա պարեկային վերահսկողություն կիրականացնեն մինի դիրիժաբլները:
Երկրների միջև սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 900 կմ, հիշեցնում է պարբերականը: