Երեկ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է արտերկրում Վրաստանի մի քանի նորանշանակ դեսպանների հետ: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Հայաստանում Վրաստանը ևս նոր դեսպան կունենա, ով արդեն հուլիսի 1-ից կանցնի նոր պաշտոնում իր պարտականությունների կատարմանը:
Վրացագետ Ալիկ Երոյանցը հայտնում է, որ նորանշանակ դիվանագետը՝ Գիորգի Սագանելիձեն, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 1998թ.-ից, իսկ 2005-2008 և 2013-2015թթ.-ին աշխատել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը: