Դիմում եմ բոլոր բարի մարդկանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ես` Արման Ռաֆաելի Հարությունյանս /ծնված`1981թ.,մարտի 29/  6 տարեկան հասակում, մանկապարտեզի ուսուցչուհու ձեռքի հարվածի հետևանքով, կուրացել եմ: Սկզբում աչքս այտուցվել էր,հետո աստիճանաբար սկսեցի վատ տեսնել,այնուհետև աջ աչքս ամբողջովին կուրացավ: 
Բժիշկները ախտորոշեցին գլաուկոմա: 1989թ.Երևանում վիրահատեցին, 1998թ. Մոսկվայում, սակայն ոչ մի արդյունք:Բացի դա տարիներ անց նաև մյուս աչքս կուրացավ: ՈՒնեմ առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակ և ստանում եմ ընդամենը 18.000 ՀՀ դրամ:Չեմ աշխատում, գտնվում եմ ֆինանսապես վատ վիճակում:
Չնայած իմ վերը նշված կարգավիճակի ես կարողացա գրավել իմ ներկայիս կնոջ սիրտը,ով հաշվի չառնելով իմ կույր լինելը,համաձայնեց ամուսնանալ ինձ հետ: ՈՒնեմ մեկ որդի`1 տարեկան, ում երազում եմ իմ աչքերով տեսնել:
Տարիներ շարունակ ապրել եմ` աղոթելով Աստծուն և հավատացել,որ կգա մի օր և ես նույնպես կրկին կտեսնեմ արևի լույսը, իմ սիրելի կնոջը և մեր սիրո պտղին` որդուս: Եվ ի ուրախություն ինձ Գերմանիայի բժիշկները /մինչ այդ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո/ տեղեկացրեցին,որ կարող են վերականգնել կորցրած տեսողությունս: Սակայն չեմ կարողանում անհրաժեշտ գումարը հավաքել և մեկնել երազանքիս իրականացման ետևից:
Հարգելիներս հայցում եմ Ձեր օգնությունը: Խնդրում եմ օգնեք ինձ` վերականգնել իմ տեսողությունը, քանի որ իմ վերջին հույսը Դուք եք:
Օգնության համար գումարը խնդրում եմ փոխանցել Ինեկոբանկի հետևյալ հաշվեհամարներին`   20512 52553771020 USD, 20512 52553771040 EUR  
Ցանկության դեպքում կարող եք նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` /094/ 00 44 05




Լրահոս