Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է մեծացնել իր պաշտպանական ծախսերը արտաքին սպառնալիքների պատճառով, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին Մերկելը հայտարարել է Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ: Նրա խոսքով՝ ներկայումս ԵՄ-ն «ի վիճակի չէ պաշտպանել իրեն արտաքին սպառնալիքներից»:
«Դա նշանակում է, որ Գերմանիան, որն այսօր պաշտպանության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 1,2%-ը, և ԱՄՆ-ն, որը ծախսում է 3,4%-ը, կմիավորվեն»,- ասել է Մերկելը:
Ընդ որում, Մերկելը հավելել էր, որ չի ակնկալում, որ ԵՄ մյուս երկրները կկրեն երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական բեռը: