Դադարեցվել է ԱՄՆ պետական հաստատությունների աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների միջև բյուջեի վերաբերյալ շարունակվող տարաձայնությունների պատճառով դադարեցվել է մի շարք պետական հաստատությունների աշխատանքը։
700 հազ պետաշխատող գտնվելու է հարկադիր արձակուրդում՝ առանց վարձատրության, մինչև երկու կողմերը չհասնեն փոխհամաձայնության։ Չի իրականացվելու նաև անձնագրերի և վիզաների տրամադրումը:
Սեպտեմբերի 30-ի ուղերձում Օբաման հայտարարել էր, որ բյուջեի շուրջ վեճի պատանդ են դառնալու բոլոր ամերիկացիները։ Կենսական կարևորություն ունեցող գործառույթները, օրինակ՝ ավիակարգավարների և միջուկային զինանոցի պահպանության ծառայությունները շարունակվելու են ֆինանսավորվել:




Լրահոս