Գևորգ Կոստանյանը նոր տեղակալ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ հունիսի 18-ին ստորագրած հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է՝ Հ. Բադալյանը  ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի փեսայի քեռին  է:

Հավելենք, որ նախկինում Արթուր Դավթյանը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանի, ապա Երևան քաղաքի դատախազի պաշտոնը:

 




Լրահոս