Եվրախորհրդարանում Ադրբեջան-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ քննարկումներ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ քննարկումներ են ներառվել Եվրախորհրդարանի նիստի օրակարգում:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով կառույցի կայքին, հուլիսի 4-7-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրախորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի շուրջ քննարկումը կկայանա հուլիսի 6-ին:

Նշվում է, որ համաձայնագրի հիմնական սկզբունքը ԵՄ ծրագրերում Ադրբեջանի մասնակցությունն է, որի հեղինակը Եվրախորհրդարանի ռումինացի անդամ Նորիկ Նիկոլայն է:




Լրահոս