Հոկտեմբերի 5-ից 6-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում տեղի կունենա սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար՝ նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) 100-ամյակին, հաղորդում է MSY .am-ը։
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Քուվեյթի եւ Ավստրալիայի ներկայացուցիչները: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Երեւանի ժամանակով 13:00-ին: