Ավարտվել է Վայոց Ձորի մարզպետարանի նախկին աշխատակցի գործով նախաքննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ և վերջինիս հանցակից՚ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Մանվել Արշակյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված “ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցությանե 2012թ. ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, պաշտոնեական դիրքը
չարաշահելով, նախնական համաձայնությամբ, քաղաքացի Մանվել Արշակյանի հետ համատեղ մասնակցությամբ պաշտոնական փաստաթղթեր է կեղծել, որոնց հիման վրա Մանվել Արշակյանը հափշտակել է դիզվառելիք՚ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Մեղադրյալներ Բաբկեն Մկրտչյանի և Մանվել Արշակյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՚ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՚ դատարանի՚ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս