Վիճաբանություն հանգստյան գոտում. կողմերից մեկը կաթսայով հարվածել է մյուսի դեմքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1967 թ. ծնված Վարդան Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, Ենոքավան գյուղում գտնվող հանգստյան գոտու դարպասների առջև Վիգեն կամ Վահագ անունով անձը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքին եղած կաթսայով հարվածել է իր դեմքին` պատճառելով նշված վնասվածքը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդան Մ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1976 թ. ծնված Թաթուլ Թ.-ն:
Նշանակվել է ԴԲՓ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Թաթուլ Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս