Հայաստանյան «Mango»-ն հակասում է Ռուսաստանի որակի տեսչությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաաստանի որակի տեսչությունը բարձրաձայնում է, որ «Zara, Mango և Belford» ապրանքանիշների վերնաշապիկները չեն համապատասխանում Մաքսային միության սահմանած տեխնիկական չափորոշիչներին: Այդ մասին նշված է Ռուսաստանի որակի տեսչության ուսումնասիրության մեջ:

Սակայն Mango կանացի հագուստի խանութ սրահի հայաստանյան մասնաճյուղի գլխավոր մենեջերը, ով չներկայացավ ArmLur.am-ի հետ զրույցում, կտրականապես հերքեց այս փաստը և վստահեցրեց, որ հայաստանցի հաճախորդները նման խնդրի առաջ չեն կանգնի: «Մեզ մոտ կան և՛ բնական, և՛ արհեստկան միքս արած կտորներ, որոնք չեն կարող վտանգավոր լինել: Նման բան չկա, ես Ձեզ հավատացնում եմ»,- վստահ տոնով հայտարարեց հայաստանյան Mango-ի մենեջերը:

Մինչդեռ Ռուսաաստանի որակի տեսչության ուսումնասիրության համաձայն՝ հետազոտվել է տղամարդու հագուստի 29 տեսակ, որոնց գրեթե կեսը՝ 15 հատ, արտադրվել են Չինաստանում, Մոլդովայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Բելառուսում և Թուրքիայում: Արդյունքում, ՌԴ որակի տեսչությունը հայտնաբերել է խախտումներ 21 ապրանքներում. դրանց մի մասի մեջ պահանջվող նյութերի համապատասխան պարունակություն չի եղել:

Վերը նշված ապրանքների կտորը համարյա թույլ չի տվել` մարմինը օդ շնչի: Ըստ այդմ՝ օդի ընկալման չափանիշներով, այս երեք ապրանքանիշների վերնաշապիկները չեն համապատասխանել Մաքսային միության սահմանած տեխնիկական պահանջներին: Ինչն էլ, ըստ ՌԴ որակի տեսչության, համարվել է վտանգավոր: Ի դեպ, Մաքսային միության չափորոշիչներին համապատասխանել են O’STIN, Greg, H&M, Oodji, Incity, Chkalov ապրանքանիշի վերնաշապիկները:

Լիդա Եղիազարյան




Լրահոս