Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել. Ալիևի ադմինիստրացիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ համաձայնության են եկել: Այս մասին նա հայտարարել է Anspress-ի հարցազրույցում:

«Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա ևս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է Մամեդովը:

Վերոնշյալի շուրջ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, սակայն ապարդյուն: ՀՀԿ-ական որևէ ներկայացուցչի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց:




Լրահոս