ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 14-ի ՆՀ-467-Ա հրամանագրով` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում մասնավորապես նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Ռոբերտի Փոլադյանին շնորհել Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան»:
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն