ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

ԿՃՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ
«Հետք»-ը փորձել է Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան արք. Հերգելյանից պարզել կիպրահայերի վերաբերմունքը հայտնի «օֆշորային սկանդալին», որում, ինչպես հայտնի է, շոշափվում է նաեւ Նավասարդ Կճոյանի անունը: «Այդ երեւույթից բնավ գաղափար չունեինք եւ չունենք: Ինչ որ դուք գիտեք, այդքան էլ մենք գիտենք: Հարցերը մենք այնպես ենք լսում, ինչ ասում է հեռատեսիլը, կամ անձերից, որոնց ասածները ես անձնապես չգիտեմ՝ ճիշտ են, թե սխալ են: Այս հարցերը պետք է քննարկվեն երկուստեք: Մենք առիթ չենք ունեցել, կարծեմ մեզ առիթ էլ պիտի չտրվի: Ես հոս եմ, եւ այդ ուղղությամբ խոսող չկա ինձ հետ»,-ասել է արքեպիսկոպոսը: Պատասխանելով հարցին, թե ինչու այդ հարցը չի քննարկվում  Եպիսկոպոսաց ժողովում, նա ասել է. «Մեր ժողովը դեռ ժամանակ ունի: Առաջին նիստին հարց ունենք՝ եկեղեցին մարտահրավերների առաջ, որտեղ, եթե կգա հարցը, կգա, եթե չգա, չգիտեմ»:

ԱՐԺԱՆԻ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու մասին:

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՀՀ կառավարությունը որոշել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2016թ. սեպտեմբերի 15-ը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել վերազինման մեծ աշխատանք, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը, ինչպես նաեւ սեփական հաղորդումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ նպատակով կատարվելու է ավելի քան 1 մլրդ դրամի ներդրում:

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը, անդրադառնալով Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկ Դալլաքյանի մահվան դեպքին, այն որակել է խայտառակություն. «Առնվազն 40 րոպե անտեր վիճակ է եղել այնտեղ, մեր բանակը չի միջամտել նրան դուրս բերելու նպատակով։ Երիտասարդին կիսամեռ վիճակով դուրս բերողները եղել են գյուղացիք: Սրանով հերթական անգամ ապացուցվում է, որ մեր բանակը մեզ չի ծառայում: Ունենալ բանակ եւ չմիջամտել մեր երիտասարդի կյանքը փրկելու համար, սա վերջն է»։ Հիշեցնենք, որ Էդիկ Դալլաքյանը վիրավորվել էր ականի վրա, սակայն ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների հետեւանքով հնարավոր չէր եղել մոտենալ երիտասարդին, ինչի արդյունքում նա, արյունաքամ լինելով, մահացել էր:




Լրահոս