Արմեն Պապիկյանը նշանակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի7-ի համարում հայտնել էր, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Պապիկյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է, դստեր ամուսինը: Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է: Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ:

Ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին փոխարինել է Պարույր Հովհաննիսյանը: Վերջինս զբաղեցնում էր ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության պետի պաշտոնը:

ԱՐՄԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Կենսագրական տվյալներ

Ծննդյան թիվը և վայրը
1973թ-ի նոյեմբերի 22-ին, ք. Երևան, Հայաստան
Կրթություն
1990 -1995թթ.
Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում:
2000թ.
1999 և 2001թթ
Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա:
Աշխատանքային գործունեություն
1997 -1999թթ.
ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար:
1999-2002թթ.
ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար:
2002-2005թթ.
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնև, Շվեյցարիա:
2002-2005թթ.
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (նստավայրը՝ Ժնև):
2005-2007թթ.
ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ:
2007-2011թթ.
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական – առաքելության ղեկավարի տեղակալ, Վիեննա, Ավստրիա
2011թ-ից
ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Երևան:
2011թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ):
Դիվանագիտական աստիճանը` Խորհրդական
Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ԱՐՄԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Ծննդյան թիվը և վայրը
1973թ-ի նոյեմμերի 22-ին, ք. Երևան, Հայաստան
Կրթություն
1990 -1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաμերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաμանի որակավորում:
2000թ.
1999 և 2001թթ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա:
Աշխատանքային գործունեություն
1997 -1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության μաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար:
1999-2002թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության μաժնի երկրորդ քարտուղար:
2002-2005թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնև, Շվեյցարիա:
2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (նստավայրը՝ Ժնև):
2005-2007թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման μաժնի վարիչ:
2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական – առաքելության ղեկավարի տեղակալ, Վիեննա, Ավստրիա
2011թ-ից ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Երևան:
2011թ. սեպտեմμերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասμուրգ):
Դիվանագիտական աստիճանը` Խորհրդական
Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու երեխա:




Լրահոս